Լուրեր

«Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկը կրկին կփոխվի
01.02.2023
2621 0

Մադրիդի «Ռեալի» տնային մարզադաշտ «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկն այս մրցաշրջանում երրորդ անգամ կփոխվի:

Խոտածածկի հետ կապված խնդիրներ առաջացել էին տարվա ամենասկզբում: Մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները դժգոհ էին խոտածածկի որակից, այդ պատճառով էլ շուտով այն կրկին կփոխվի:

Վատ խոտածածկի պատճառը մարզադաշտի վերակառուցման հետևանքով առաջացած փոշին ու կեղտն են: Բացի այդ, «Բեռնաբեու» մարզադաշտի տանիքում ընթանում են վերակառուցման աշխատանքներ և խոտածածկի վրա քիչ է արև ընկնում: Մասնագետները մտածում են նոր պայմաններում իրավիճակի լուծում գտնելու շուրջ: