«Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն լքեց «Սևիլիան», հայտնում է AS-ը:
30-ամյա կիսապաշտպանն անդալուզական ակումբից հեռանում է թիմի մարզական տնօրենի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Իսկոն այս ամառ էր ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալից» միացել «Սևիլիային»:
Իսպանացին «Սևիլիայի» կազմում մասնակցել է 19 պաշտոնական խաղի, դարձել 1 գոլի հեղինակ և կատարել 3 գոլային փոխանցում: