Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ատլետիկո Պարանաենսեի» 17-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեի ծառայություններով, հայտնում է Globo-ն:
Մադրիդյան ակումբի սկաուտներն արդեն երկար ժամանակ հետևում են ֆուտբոլիստի ելույթներին: «Ռեալը» դեռ պաշտոնական առաջարկ չի արել, բայց «Ատլետիկոն» 100 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստին:
Ավելի վաղ «Ռեալը» գնել էր «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկին՝ վճարելով 35 միլիոն եվրո և 25 միլիոն եվրո բոնուսներ:
Ռոկեի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի մայիսի 31-ը: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 38 խաղի, խփել 10 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում: