Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ապագան կորոշվի մինչև տարվա վերջ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Հաջորդ երկու շաբաթների ընթացքում 26-ամյա իսպանացին կհանդիպի մադրիդյան ակումբի ղեկավարության հետ և կքննարկի համագործակցությունը շարունակելու հնարավորությունը:
Ավելի վաղ իսպանացին հայտարարել էր, որ երջանիկ է «Ռեալում»:
Այս մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է «Ռեալի» 15 խաղի, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:
26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: