Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման լարված հարաբերություններ ունի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ, հայտնում է L’Équipe-ը:
34-ամյա հարձակվողն ու մարզիչը երբեք «նույն կերպ չեն մտածել» ամենատարբեր հարցերում:
Բացի այդ, Դեշամին զայրացրել է, որ «Ոսկե գնդակը» ստանալիս Բենզեման իր ելույթի խոսքում շնորհակալություն չի հայտնել Դեշամին:
Հաղորդվում է, որ Բենզեման մոտ է Ֆրանսիայի հավաքականի որոշ ֆուտբոլիստների հետ, բայց թիմում ոչ բոլորը լավ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ:
Ֆրանսիայի հավաքականի հանդերձարանում չեն զգացել Բենզեմայի բացակայությունը ԱԱ-2022-ում: