2000 թվականի դեկտեմբերի 11-ին Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց 20-րդ դարի լավագույն ակումբ:
Մրցանակը շնորհվեց Հռոմում կայացած գալա-երեկոյի ընթացքում, և Ալֆրեդո դի Ստեֆանոն Ֆլորենտինո Պերեսի հետ ստացան այս տիտղոսը:
«Արքայական» ակումբը հավաքել էր ձայների 42 տոկոսը՝ հեշտությամբ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին» (9,69%) և Մյունխենի «Բավարիային» (9,18%):
Մրցանակը «Ռեալի» ու նրա՝ ամբոջ աշխարհում ֆուտբոլի դերի աճին նպաստելու գնահատանքն էր:
Մրցանակը ստանալու պահին «սերուցքայինները» նվաճել էին 8 Չեմպիոնների գավաթ, 2 ՈւԵՖԱ-ի գավաթ, 2 Մինչմայրցամաքային գավաթ, 2 լատինական գավաթ, Լա լիգայի 27 գավաթ, 17 արքայական գավաթ, 5 Իսպանիայի սուպերգավաթ և 1 Իսպանական լիգայի գավաթ: