«Ամերիկայի» դեմ խաղից հետո Կառլո Անչելոտին գովաբանել է թիմի նորեկ Օրելյեն Չուամենիին՝ հայտարարելով, որ ի տարբերություն Կազեմիրոյի, նրանից այլ բան է սպասում։
«Այսօր Չուամենին արդեն լավ էր խաղում։ Կարծում եմ, որ նա Կազեմիրոյից տարբերվող հենակետային է։
Նա արագանալու ու գոլեր խփելու ունակություն ունի։ Այսօր նա ավելի լավ էր վարվում գնդակի հետ»,- հայտարարել է Անչելոտին։