Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է Բելգիայի հավաքականի կազմում ելույթներն ավարտելու մասին:
«Այսօր շրջվում է հերթական էջը: Շնորհակալություն սիրո և աջակցության համար:
Որոշել եմ ավարտել հավաքականում կարիերաս: Փոխարինողն արդեն պատրաստ է: Կկարոտեմ»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերի էջերում։
Էդեն Ազարը Բելգիայի հավաքականում հանդես էր գալիս 2008 թվականից: