34-ամյա Կարիմ Բենզեման դժվար ժամանակներ է ապրում, որի եզրափակիչ ակորդը ազգային թիմի ճամբարը ճարահատյալ լքելն էր վնասվածքի պատճառով:
Հիմա, վերականգնվելով վնասվածքից, և ստանալով կարճ արձակուրդ, հարձակվողը պատրաստ է վերադառնալ Մադրիդ՝ մրցաշրջանի երկրորդ հատվածին: Հենց դրան է սպասում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը վճռականորեն տրամադրված է ֆուտբոլիստին վերադարձնել լավագույն մարզավիճակի:
Իտալացի մասնագետը ստիպված էր ԱԱ-ով պայմանավորված ընդմիջումից առաջ մի քանի խաղ առանց Բենզեմայի սկսել, սակայն մարզիչը չի ցանկանում, որ նման բան տեղի ունենա նաև հաջորդող խաղերի ժամանակ:
«Ռեալի» ֆիզպատրաստության գծով մարզիչ Անտոնիո Պինտուսի հետ համատեղ նրանք ծրագիր են մշակել, որը Բենզեմային կօգնի վերադարձնել լավագույն մարզավիճակը: