Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն առաջին ուրուգվայցին է, որը ՉԼ-ում «Ռեալի» կազմում գոլ է խփում։
Նա «Ռեալի» վերջին 9 խաղում մասնակցել է 6 գոլի (3 գոլ և 3 գոլային փոխանցում): Այս արդյունավետ գործողությունն այնքան է, որքան նրա մասնակցությամբ վերջին 87 խաղում։
Նա նաև «Ռեալի» կազմում առաջին անգամ երկու խաղում անընդմեջ աչքի ընկավ գոլով։ Թիմը հաղթել է բոլոր խաղերում, երբ ուրուգվայցին գոլ է խփել։