Մադրիդի «Ռեալը» ցանկանում է 2023 թվականի ամռանը ձեռք բերել «Նապոլիի» ֆուտբոլիստ Ֆաբիան Ռուիսին՝ հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նրա տեղեկություններով՝ գործարքը մեծապես պայմանավորված է նրանով, թե ինչ փոփոխություններ կլինեն «Նապոլիում» օգոստոսին:
Ռուիսն անձամբ Անչելոտիի ուշադրության կենտրոնում է: «Արքայական ակումբին» գրավում է այն հանգամանքը, որ ֆուտբոլիստը տաղանդավոր է և իսպանացի:
Նրա պայմանագրի ժամկետը նեապոլյան ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ: