• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ազար. «Ամեն ինչ կանեմ՝ «Ռեալում» հաջողության հասնելու համար»

Լուրեր

Ազար. «Ամեն ինչ կանեմ՝ «Ռեալում» հաջողության հասնելու համար»
22.07.2022
2561 0

Էդեն Ազարը, բազմաթիվ վնասվածքներից ապաքինվելուց հետո խոսել է ինքնազգացողության մասին։

«Ես ինքս ինձ ասացի, որ կարող եմ խաղալ և այլևս ցավ չեմ զգում։ Մենք առաջ ենք շարժվում։

Ես հաճույք էի ստանում արձակուրդիցս և «Ռեալ» վերադարձ մինչմրցաշրջանային հավաքին պատրաստ։ Երբ մենք հաղթեցինք Լա լիգան ու Չեմպիոնների լիգան, ես երջանիկ էի թիմակիցներիս, ակումբի և երկրպագուների համար։ Բայց իմ մեջ մի միտք կար նստած։

Ես երջանիկ էի թիմի համար, բայց մտածում էի՝ պետք է ցույց տալ, որ կարող եմ խաղալ և թիմը կարող է հաղթել մեկնարկային կազմում ունենալով ինձ։ Ես ամեն ինչ կանեմ՝ «Ռեալում» հաջողության հասնելու համար»,- ասել է մադրիդյան ակումբի հարձակվողը։