«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»՝ հաղորդում է Defensa Central-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալը» մտադիր է նոր հարձակվողին թիմ հրավիրել առաջիկա ամռանը։
«Սերուցքայինների» համար առաջնային տարբերակ է Էրլինգ Հալանդը, սակայն ակումբի ղեկավարությունը դիտարկում է նաև այլընտրանքային ու ավելի քիչ ծախսատար տարբերակներ։ Հաղորդվում է, որ Լուկակուն դեմ չէ «Ռեալ» տեղափոխվելուն։
Ռոմելու Լուկակուն «Չելսիում» հանդես է գալիս 2021 թվականից՝ որտեղ տեղափոխվել է «Ինտերից»՝ 113 մլն եվրոյի դիմաց։ Բելգիացու պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
Transfermarkt-ը 85 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։