Լուրեր

Կարվախալ. «Ամեն խաղում պետք է 3 միավոր վաստակել»
11.11.2020
1786 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մեկնաբանել է 2020/21 մրցաշրջանում թիմի ելույթները։

«Հիմա ամեն խաղ կարևոր է, դրանք 3 օրը մեկ տեղի են ունենում։ Չեմպիոնների լիգայում անհաջողությունները մեզ ստիպում են հաղթել, չպետք է սխալվել։ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» լավ է գնում, մենք հիանալի ենք ելույթ ունենում, իսկ «Ատլետիկոն» առաջատար է։

Պետք չէ թերագնահաել ինքդ քեզ։ Ամենք խաղում պետք է 3 միավոր վաստակել, քանի որ հակառակորդները չեն ներում սխալները»,- ասել է նա։