Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է Իսպանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Փետրվարին մադրիդյան ակումբը 4 հանդիպում է անցկացրել՝ հաղթել 3-ում և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի։
Բոլոր 4 խաղերում բելգիացին կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։
27 տուրերից հետո վաստակած 63 միավորով «Ռեալը» գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։