• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալն» ու «Բարսելոնան» ընդհանուր տրանսֆերային թիրախ կունենան, եթե չկարողանան թիմ հրավիրել Մբապեին և Հալանդին

Լուրեր

«Ռեալն» ու «Բարսելոնան» ընդհանուր տրանսֆերային թիրախ կունենան, եթե չկարողանան թիմ հրավիրել Մբապեին և Հալանդին
08.03.2022
2157 0

Goal-ի հաղորդմամբ՝ «Ռեալն» ու «Բարսելոնան» պլան Բ ունեն, եթե չկարողանան թիմ հրավիրել Կիլիան Մբապեին ու Էրլինգ Հալանդին։

Նրանք կպայքարեն Ադեյեմեիի տրանսֆերային իրավունքների համար, եթե չկարողանան հրավիրել այս հարձակվողներին։ Ադեյեմին նոր ակումբին մոտ 40 մլն եվրո կարժենա։

Նրա ծառայություններով նաև Դորտմունդի «Բորուսիան» է հետաքրքրված։ «Բավարիան» նույնպես հետևում է նրա ելույթներին։

Ավստրիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 15 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։