Լրագրողները «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին նկատել են փարիզյան ռեստորան ժամանելիս, որտեղ նա ընթրել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ։
Հաղորդվում է, որ «Ռեալի» նախագահը 26 րոպե ուշացրել է։ «Սերուցքայինների» ներկայացուցիչներ Էմիլիո Բուտրագենիոն ու Խոսե Անխել Սանչեսը չեն ուշացել։
RMC-ի հաղորդմամբ՝ ընթրիքը տեղի է ունեցել Ելիսեյան դաշտերից ոչ հեռո գտնվող ռեստորանում, սակայն անհայտ է՝ ինչ խոսակցություն է տեղի ունեցել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալ-Խելայիֆին չեղարկել է հանդիպումը՝ «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջև առկա լարվածության պատճառով։
Ակումբների միջև հարաբերություններն իրոք բավականին լարված են՝ հաշվի առնելով, որ «Ռեալը» ցանկանում է անվճար ձեռք բերել ՊՍԺ-ի լավագույն ֆուտբոլիստ Մբապեին։