Մադրիիդ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ կայանալիք խաղին հարցականի տակ է։
34-ամյա ֆրանսիացին ցանկանում է խաղալ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վերջին պահին կկայացնի որոշում։ Կարիմն այսօր թիմի հետ մեկնել է Փարիզ։
Հարձակվողը հունվարի 23-ից մկանային խնդիրների պատճառով երեկ լիարժեք մարզման չի մասնակցել։
Դեռ չկա վստահություն, որ Բենզեման պատրաստ կլինի 90 րոպե անցկացնել խաղադաշտում։
ՊՍԺ- «Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 23։59-ին։