Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հալանդը ձմեռային տրանսֆերային պատուհանին չի հեռանա թիմից, սակայն խոստովանել է, որ նրան դժվար կլինի թիմում պահել ամռանը:
«Ո՞վ կվաճառի Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկին ձմեռային տրանսֆերային պատուհանին, եթե ստիպված չլինի:
Նա հունվարին չի հեռանա: «Բորուսիան» պայքարի մեջ է երեք մրցաշարերում ու ցանկանում է ունենալ հնարավոր լավագույն կազմը:
Իհարկե, նրան բարդ կլինի պահել ամռանը, սակայն «Բորուսիան» ցանկանում է ու կփորձի»,- Der Spiegel-ը մեջբերում է Վացկեի խոսքը:
Հիշեցնենք, որ Հալանդի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»:
Fenomeno, Realmadrid.am