Լուրեր

Բեյլ. «Ես գոլֆով համար առաջինն եմ «Ռեալում»
10.10.2021
2905 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Իսպանիայի առաջնության գոլֆի բաց մրցաշար հաճախելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ռեալում» միայն երկու հոգի են գոլֆ խաղում՝ ես ու Տիբո Կուրտաուն։ Ես թիմում համար մեկն եմ։ Տիբոն ինձանից լավը չէ։

Երբ գոլֆի մրցաշարի հաճախելու հնարավորություն կա, ես օգտագործում եմ այդ պահը։ Մթնոլորտը, հանդիսատեսները, լավ եղանակը, ամեն ինչ իհարկե։ Գումարած իհարկե այն, որ բոլոր տղաները շատ լավ են խաղում։

Անհավանական է, թե ինչ լավ են գոլֆիստներն իրենց ցուցադրում, երբ ճնշման տակ են։ Ֆուտբոլն այդ առումով տարբերվում է, քանի որ ճնշում ևս առկա է, բայց խաղադաշտում մրցավար կա։

Գոլֆն ավելի ինտելեկտուալ խաղ է։ Այստեղ ես անգամ ավելի մեծ ճնշում եմ զգում, քան 80 հազար հանդիսականով մարզադաշտում»,- ասել է Բեյլը։