Կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան լքել է Ֆրանսիայի Մ21 հավաքականի ճամբարն ու վերադարձել «Ռեալ», հաղորդում է AS-ը։
Լա լիգայի 3-րդ տուրում կայացած «Էսպանյոլի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո ֆուտբոլիստն այդպես էլ չի վերականգնվել ու չի խաղացել իր հավաքականի երիտասարդական թիմի կազմում։
Նա առաջվա պես ցավեր ունի ձախ ոտքի շրջանում ու շարունակելու է վերականգնվել «Ռեալի» բժիշկների հսկողության ներքո։
«Ռեալի» առաջիկա հանդիպումը հոկտեմբերի 17-ին է։ «Արքայական» ակումբը կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։