Զինեդին Զիդանը կլքի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է El Partidazo de COPE-ը։
Աղբյուրի տեղեկություններով, մադրիդյան ակումբը ֆրանսիացի մասնագետի հեռանալու մասին կհաղորդի հաջորդ շաբաթ։ Հավաստիացվում է, որ Զիդանին կփոխարինի Մաքս Ալեգրին, ով ավելի վաղ աշխատել է «Յուվենտուսում» ու «Միլանում»։
Այս մրցաշրջանում «Ռեալը» տիտղոս չի նվաճել։ Զիդանը ակումբի հետ աշխատում է 2019 թվականից։ Նա նաև նախքան այդ է մարզել ակումբը (2016-2018):