Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Էդեն Ազարը չմասնակցեց ՉԼ-ի խմբային փուլի մեկնարկային տուրում կայացած «Ինտերի» դեմ մրցավեճին (1-0):
«Ազարը չխաղաց, քանի որ անհարմարություններ է զգում ծնկի շրջանում։ Դա նրան խաղից հետո նույնպես անհանգստացնում էր։ Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում։
Ազարը հիմա ոչ վատ մարզավիճակ է հավաքել։ Նրա հետ պետք է ուշադիր լինել, քանի որ անցյալում վնասվածքներ շատ է ստացել։ Նա դժվարանում է երկու անընդմեջ հանդիպում անցկացնել։
Ներկայումս Ազարն այն խաղամակարդակը չունի, որ մենք կցանկանայինք տեսնել, բայց նա աշխատում է։ Մենք լիովին վստահում ենք նրան ու գիտենք, որ նա լավ մարզավիճակ կհավաքի»,- ասել է Անչելոտին։