«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Ռեալը» շատ կազմակերպված թիմ է։ Զիդանի օրոք նրանք հիանալի էին ու հաղթում էին Իսպանիայում և Եվրոպայում։
Կառլո Անչելոտին հարձակողական խաղ է դավանում, միևնույն ժամանակ նրա թիմերը շատ կազմակերպված են։ Մենք պետք է որքան հնարավոր է քիչ գոլ բաց թողնենք։
Անչելոտին ֆուտբոլի պատմության ամենահաջողակ մարզիչներից է։ Նա հիանալի մասնագետ է, ու նրա հետ ֆուտբոլից խոսելը հաճույք է։ Նա գիտի՝ ինչպես իր թիմի խաղը կազմակերպել»,- ասել է նա։