«Ռեալը» Կառլո Անչելոտիի տված 2 հանգստյան օրերից հետո վերադարձել է մարզումների։ Ֆերլան Մենդին ու Թոնի Կրոսը, երկար վերականգնողական գործընթացից հետո մարզվել են ընդհանուր խմբի կազմում։
Ամենայն հավանականությամբ, նրանք դեռ պատրաստ չեն լինի «Սելտայի» դեմ առաջիկա խաղին, սակայն պատրաստ կլինեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրին։