Օգոստոսի 15-ին «Ռեալը» արտագնա խաղում մրցելով «Ալավեսի» հետ իր ելույթները կսկսի Լա լիգայի 2021/22 մրցաշրջանում։
Marca-ն հաղորդում է, որ «Ալավես»-«Ռեալ» հանդիպումը բաց կթողնեն Օդրիոսոլան, Կրոսը, Մենդին ու Կարվախալը։ Հարցականի տակ է նաև Բենզեմայի մասնակցությունը, որը ոչ վաղ անցյալում է միացել թիմին ու դեռ շարունակում է մարզավիճակ հավաքել։