AS-ի տեղեկություններով, Էդեն Ազարի գործակալը «Չելսիին» տեղեկացրել է բելգիացու՝ Անգլիա վերադառնալու պատրաստակամության մասին։
30-ամյա ֆուտբոլիստը ջերմ հարաբերություններ է պահպանում նախկին թիմի հետ, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք «Չելսին» պատրաստ կլինի 60 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի համար։
Ազարը «արքայական» ակումբի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ դառնալով ընդամենը 5 գոլի հեղինակ։