Կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է լքել «Բավարիան»։
Marca պարբերականը հաղորդում է, որ «Ռեալը» կիսապաշտպանին հաջորդ ամառ ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել ու արդեն ծանուցել է նրան այդ մասին։
Տրանսֆերն այս տարի չի կայանա, քանի որ ակումբում դժվար տնտեսական իրավիճակ է ստեղծվել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գորեցկայով նաև ՄՅՈՒ-ն է հետաքրքրված։
Անցյալ մրցաշրջանում գերմանացին Բունդեսլիգայի 24 խաղերում 5 գոլի հեղինակ է դարձել։