• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է Լա լիգայում հաջորդ մրցաշրջանում «Ռեալի» առաջին ու վերջին խաղի ժամանակացույցը

Լուրեր

Հայտնի է Լա լիգայում հաջորդ մրցաշրջանում «Ռեալի» առաջին ու վերջին խաղի ժամանակացույցը
30.06.2021
3798 0

«Ռեալը» Լա լիգայի 2021/22 մրցաշրջանը կսկսի «Ալավեսի» դեմ արտագնա խաղով (օգոստոսի 14/15-ին), իսկ կավարտի «Բետիսի» դեմ տնային խաղով (մայիսի 21/22):

Մրցաշրջանի առաջին «էլ կլասիկոն» կանցնի Պրիմերայի 10-րդ տուրի շրջանակներում (հոկտեմբերի 23/24) Կատալոնիայում, իսկ 29-րդ տուրում՝ (մարտի 19/20) Մադրիդում։

Մադրիդյան դերբին նշանակված է 17-րդ (դեկտեմբերի 11/12, «Սանտիագո Բեռնաբեու») և 35-րդ (մայիսի 7/8 «Վանդա») տուրերում։