«Շախտյորի» գլխավոր մարզիչ Լուիշ Կաշտրուն խոսել է «Ռեալի» դեմ կայանալիք առաջիկա խաղից:
«Մադրիդ ենք ուղևորվում՝ մի շարք խնդիրներով: Մեր ֆուտբոլիստներից շատերը պատրաստ են խաղալ ընդամենը 25 րոպե: Կիևում են մնացել Սերգեյ Կրիվցովը, Նիկոլայ Մատվիենկոն, Ալան Պատրիկը, Տարաս Ստեպանենկոն, Վիկտոր Կովալենկոն, Եվգենի Կոնոպլյանկան, Թայսոնն ու Ժունիրո Մորայեսը: Առանց այս տղաների՝ չափազանց դժվար կլինի «Ռեալի» դեմ խաղում»,- Կաշտրուի խոսքերը փոխանցում է Marca-ն:
«Ռեալ» - «Շախտյոր» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 20:55-ին:
Fanat, Realmadrid.am