«Ռեալը» կարող է կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյին նոր վարձակալության հանձնել։
Ճապոնացի կիսապաշտպանի ծառայություններով «Մալյորկան» է հետաքրքրված։ Ասիացի ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել այնտեղ։
Կուբոյով նաև «Բետիսն» ու «Էսպանյոլն» են հետաքրքրված։ Հաղորդվում է, որ նրանց ֆինանսական հնարավորություններն ավելի համեստ են, ինչը կարող է առանցքային դեր ունենալ տեղափոխության հարցում։