Diario AS-ի տեղեկություններով, «Ռեալը» վերսկսել է Սերխիո Ռամոսի հետ բանակցությունները՝ նոր պայմանագրի երկարաձգման հարցում։ Ֆլորենտինո Պերեսն ու ավագը հանդիպել են ակումբի մարզաբազայում ու շինությունը լքել «ժպիտը դեմքներին»։
Կա հնարավորություն, որ կողմերը եկել են համաձայնության, չնայած AS-ը հայտնում է, որ նրանք վստահ չեն այդ հարցում։ Ռամոսի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին։