«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնել է Մադրիդ։ Հունիսի 7-ին պորտուգալացին հերթական հյուրանոցը կբացի, որը կրում է «Pestana CR7 Lifestyle Hotels» անունը։
Հյուրանոցը տեղակայված է Գրան-Վիա փողոցում, որը Մադրիդի ամենամարդաշատ փողոցներից մեկն է։ Հյուրանոցը 10 հարկ ու 168 համար ունի։ Ռոնալդուն 13 մլն եվրո է ներդրել հյուրանոցի կառուցման համար։
Ավելի վաղ Կրիշտիանուն 1.6 մլն եվրոյով մեքենա էր գնել, որը թողարկվել էր ընդամենը 499 հատով։