Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Այնտրախտի» կազմում, իր հերթական գնդակն է խփել Ֆրանկֆուրտի թիմում:
Յովիչը Բունդեսլիգայի հերթական տուրում փոխարինման է մտել 66-րդ րոպեին և 9 րոպե անց գրավել է մրցակցի դարպասը:
Սերբ հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 խաղի՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ:
Հատկանշական է, որ Յովիչից ընդհանուր 73 րոպե է պահանջվել՝ այդ երեք գոլերը խփելու համար:
Fenomeno, Realmadrid.am