Լուրեր

Զինեդին Զիդան՝ 150 խաղ Լա լիգայում «Ռեալի» ղեկին
18.10.2020
1610 0
Զինեդին Զիդանը երրորդն է «Ռեալում» թիմի ղեկին Լա լիգայում անցկացրած խաղերի քանակով:

«Կադիսի» դեմ հանդիպումը Զինեդին Զիդանի համար 150-րդն էր Լա լիգայում «Արքայական ակումբի» ղեկին: Նա 102 հաղթանակ է տոնել և այս հաշվարկում զիջում է միայն Միգել Մունյոսին, որի ակտիվում 257 հաղթանակ կա:

Զիդանն իր նորամուտը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին նշել է 2016 թվականի հունվարի 9-ին, երբ «Ռեալը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Դեպորտիվոյի» դարպասը: 

Երրորդն ընդհանուր հաշվարկում

Զինեդին Զիդանը «Ռեալի» ղեկին Լա լիգայում անցկացրած խաղերի քանակով երրորդն է: Ֆրանսիացին զիջում է միայն Միգել Մունյոսին(424) և Վիսենտե դել Բոսկեին(153):

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված