Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը վարձակալությամբ ելույթ է ունենում Լոնդոնի «Տոտենհեմի» կազմում, հայտարարել է, որ ծրագրում է վերադառնալ «Արքայական ակումբ» ու խաղալ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը:
«Ես ուզում եմ մրցաշրջանն ավարտել «Տոտենհեմում», իսկ հետո վերադառնալ «Ռեալ» ու մեկ մրցաշրջան խաղալ այնտեղ: Ընդհանուր առմամբ սա է իմ ծրագիրը»,- BBC-ն մեջբերում է ուելսցու խոսքը:
31-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fenomeno, Realmadrid.am