Մադրիդի «Ատլետիկոն» արձագանքել է «Ռեալի» դժգոհությանը, որը պայմանավորված էր թիմերի միջև հանդիպմանը գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսի որոշումով:
Հիշեցնենք, որ մրցավարը որոշում էր կայացրել «Ատլետիկոյի» դարպասին 11մ չնշանակել, երբ գնդակը դիպել էր «հնդկացիների» ֆուտբոլիստի ձեռքին:
«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն, անդրադառնալով դրվագին, դժգոհություն էր հայտնել:
«Նրանք դժգոհում են, երբ անգամ ճիշտ որոշում է կայացվում... Ոմանք սովոր են, որ քամին միշտ իրենց ուղղությամբ է փչում»,- գրել է «Ատլետիկոն» իր թվիթերյան էջում:
Fenomeno, Realmadrid.am