Ամռանը թեժ պայքար է լինելու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար։
AS լրատվականի տվյալներով, «Լիվերպուլը» կարող է դառնալ «Ռեալի» գլխավոր մրցակիցը այդ հարցում, առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հաղորդվում է նաև, որ Մոհամեդ Սալահը լարված հարաբերությունների մեջ է Յուրգեն Կլոպի հետ, ինչը կարող է ակումբին ստիպել վաճառել նրա տրանսֆերն ու բարձրացնել անգլիական ակումբի գնողունակությունը։
Վաճառելով հարձակվողին՝ «կարմիրները» կարող են մոտ 120 մլն եվրո վաստակել ու ֆրանսիացին բարձր աշխատավարձ նաև առաջարկել։
«Ռեալն», իր հերթին, հույս ունի, որ 22-ամյա ֆուտբոլիստին կարող է գրավել իր նոր նախագծերով, քանի որ ֆուտբոլիստին ծրագրում է առանցքային դեր տալ առաջիկա տասնամյակում։