Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը նախորդ ամիս վիրահատվել է՝ հեռացնելով նշիկները:
Marca-ն տեղեկացնում է, որ հետվիրահատության ընթացքում՝ շուրջ 10 օր, ֆուտբոլիստը չի կարողացել կոշտ սնունդ ուտել, ինչի պատճառով 8 կգ քաշ է գցել:
Աղբյուրը նշում է, որ Մարիանոն, մասնավորապես, մկանների խնդիր ունի այժմ և փորձում է վերականգնվել:
Այս պահին ֆուտբոլիստը կշռում է 5կգ քիչ, քան մինչև վիրահատությունը:
Fenomeno, Realmadrid.am