Լուրեր

Վինիսիուս Ժունիորը «նոր ակումբ ունի»
18.02.2025
3961 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, այլ ներդրողների հետ միասին, ձեռք է բերել «Ալվերկա» ֆուտբոլային ակումբի 70-80% բաժնետոմսերը։

Ներկայումս այս թիմը զբաղեցնում է 2-րդ տեղը Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում և հավակնում է բարձրանալ բարձրագույն լիգա։

Հատկանշական է, որ անցած տարի Մբապեն դարձել էր «Կանի» հիմնական բաժնետերերից մեկը, որը հանդես է գալիս Ֆրանսիայի Լիգա 2-ում։