Իսպանիայի առաջնության 24–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց «Օսասունայի» հետ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում թյուրըմբռնման հետևանքով խաղադաշտից հեռացվեց «սերուցքայինների» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
«Ներողություն եմ խնդրում ամբողջ թիմից։ Պատահել է թյուրիմացություն։ Ուրախ եմ, որ կան տեսագրություններ և ապացույցներ, որոնք հակասում են նրան, ինչը գլխավոր մրցավարը նշել է հանդիպումից հետո կազմված հաշվետվության մեջ։ Ես ոչ ոքի չեմ վիրավորել և ոչինչ ուղիղ դատավորին չեմ ասել։
Ես ինքս ինձ բարձրաձայն ասել եմ՝ «F*ck off», երբ արդեն շրջվել էի մրցավարից։ Դժվար է, երբ մրցավարը պնդում է, թե ես նրան վիրավորել եմ, այն դեպքում, երբ դա ակնհայտորեն այդպես չէ»։
Ռոդրա (Relevo-ի լրագրող)․ «Ռեալում» կրկին նույն կարծիքին են, ինչ անցած մրցաշրջանում․ «Լա Լիգայում հաղթելու պայքարում մեր գլխավոր մրցակիցները մրցավարներն են»։