«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոսել է «Ռեալի»՝ մրցավարական որոշումները բողոքարկելու վճռականության մասին։
«Մենք այդ պատմությանն ականատես ենք եղել արդեն միլիոն անգամ։ Արդեն 120 տարի է՝ ապրում ենք դրանով։
Նման գործելաոճը շատ նման է «Ռեալին»։ Երբ նրանք չեն կարողանում հաղթել՝ սկսում են գործադրել բոլոր մեխանիզմները, բոլոր ԶԼՄ–ների լծակները, որպեսզի շեղեն ուշադրությունը։ Դա միշտ այդպես է եղել։
Դրանից տուժում են միայն մրցավարները, որոնց վրա առանց այդ էլ մեծ ճնշում է գործադրվում»,– Պիկեի խոսքը մեջբերում է Sport.es–ը։