«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դարձել է Իսպանիայի հավաքականի կազմում ամենաշատ րոպեներն անցկացրած ֆուտբոլիստը՝ փոխարինման դուրս գալով Պորտուգալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում:
Մինչ այդ նվաճումը պատկանում էր հավաքականում և ակումբում նրա նախկին խաղընկեր Իկեր կասիլյասին, ով 13336 րոպե է անցկացրել «Կարմիր Ֆուրիայի» կազմում:
Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը մտադիր է երկարաձգել պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերը կբանակցեն դեկտեմբերին:
Fanat, Realmadrid.am