Լուրեր

Դեշամը՝ Բենզեմայի ու Մենդիի մասին
20.05.2021
2956 0

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խոսել է «Ռեալի» ֆուտբոլիստների Կարիմ Բենզեմայի ու Ֆերլան Մենդիի մասին։

«Ես Բենզեմային հավաքական եմ հրավիրել ոչ թե այն բանի համար, որ Եվրոյի հայտացուցակը 23 ֆուտբոլիստից դարձել է 26, այլ նրա համար, որ նա Կարիմ Բենզեման է։ Ես նրան կհրավիրեի ցանկացած դեպքում, անգամ եթե 23 ֆուտբոլիստի կարիք լիներ։

Ինչ վերաբերում է ցուցակում Ֆերլան Մենդիին, ապա ներկայումս իրավիճակը նրա վնասվածքի պատճառով լավագույն կերպ չի ընթանում։ Մենք շփվել ենք բժիշկների հետ ու եկել այն եզրակացության, որ նա պետք է հանգստանա ու վերականգնվի»,- ասել է մասնագետը։