Լուրեր

Վինիսիուս Ժունիորը դժգոհ է
04.09.2024
2320 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարել է, որ Իսպանիան չպետք է դառնա ԱԱ–2030–ի կազմակերպիչ, եթե երկրում ռասիզմի վերաբերյալ հարցերը չկարգավորվեն։

«Նախքան 2030 թվականը մենք աճելու մեծ հնարավորություն ունենք։ Այդ պատճառով էլ հույս ունեմ, որ Իսպանիան կարող է աճել և հասկանալ, թե որքան լուրջ է մաշկի գույնի համար մարդուն վիրավորելը։

Եթե 2030–ին իրավիճակը չփոխվի, ապա ես կարծում եմ, որ կարիք կառաջանա փոխելու մրցաշարի անցկացման վայրը, քանի որ ֆուտբոլիստներն իրենց հարմարավետ և անվտանգ չեն զգա ԱԱ–ում»,– Վինիսիուսի խոսքը մեջբերում է Мarca–ն։

Հիշեցնենք, որ ԱԱ–2030–ը պետք է կայանա Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։ Մրցաշարում մեկական խաղ ծրագրված է անցկացնել նաև Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում։