Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Ռայո Վալյեկանո» տեղափոխությանը։
Հարավամերիկացին արդեն Մադրիդում է և սպասվում է, որ առաջիկայում գործարքն ավարտին կհասցվի։
Նախորդ մրցաշրջանում Խամեսը հանդես է եկել «Սան Պաուլուում»։ 33–ամյա ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը բրազիլական ակումբի հետ և «Ռայո» կտեղափոխվի որպես ազատ գործակալ։
Հիշեցնենք, որ Իսպանիայում նա հանդես է եկել «Ռեալի» կազմում և 125 խաղում դարձել է 37 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։