«Ալ Նասրի» իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը կարող է դառնալ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է АS–ը։
Սաուդյան ակումբը պատրաստ է բաժանվել 30–ամյա ֆուտբոլիստից, սակայն ծրագրում է նրա տրանսֆերի վաճառքից 27 միլիոն եվրո վաստակել։ Լապորտը ոգեշնչված է մադրիդյան ակումբ տեղափոխության հնարավորությունից և հանուն դրա պատրաստ է խզել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ։
Լապորտը «Ալ Նասր» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»՝ նախորդ տարվա օգոստոսին։ Նրա տրանսֆերային արժեքը 20 միլիոն եվրո է։