• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կուբոն կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

Լուրեր

Կուբոն կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում
22.07.2024
1351 0

«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբան կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հաղորդում է АS–ը։

Անգլիացիները պատրաստ են նրա տրանսֆերի դիմաց վճարել 60 միլիոն եվրո։ «Կարմիրների» ղեկավարությունը սկսել է բանակցությունները։ Մադրիդցիները պահպանում են նրա տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը։

Նախորդ մրցաշրջանում Կուբոն մասնակցել է 41 հանդիպման, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Тransfermarkt–ը 50 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։