• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ես ցանկանում էի թողնել ֆուտբոլը»․ Դանիլոն՝ «Ռեալում» հանդես գալու տարիների մասին

Լուրեր

«Ես ցանկանում էի թողնել ֆուտբոլը»․ Դանիլոն՝ «Ռեալում» հանդես գալու տարիների մասին
22.06.2024
1638 0

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Դանիլոն, որը ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսում», խոսել է «Արքայական ակումբում» անցկացրած ժամանակաշրջանի մասին։

«Ռեալում» անցկացրած առաջին մրցաշրջանում ես շատ ճնշված էի։ Ես կորցրել է ինձ և անօգուտ էի զգում։ Խաղադաշտում ես չէի կարողանում 5 մետրից ճիշտ փոխանցում կատարել, իսկ խաղադաշտից դուրս ես կարծես չէի կարողանում շարժվել։

Ֆուտբոլի հանդեմ իմ կիրքը մարել էր, ես ելք չէի տեսնում։ Ցանկանում էի վերադառնալ տուն՝ Բրազիլիա և այլևս ֆուտբոլ չխաղալ»,– ասել է Դանիլոն։

Հիշեցնենք, որ պաշտպանը մադրիդյան գրանդում հանդես է եկել 2015–ից 2017 թվականներին և 56 խաղում դարձել 3 գոլի ու 9 ասիստի հեղինակ։