Լուրեր

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի պաշտպանին
18.06.2024
1041 0

Լուկաս Վասկեսի և Լուկա Մոդրիչի հետ նոր պայմանագիր կնքելուց, ինչպես նաև Նաչոյի ու Խոսելուի հարցով վերջնական որոշում կայացնելուց հետո «Ռեալը» կքննարկի Կարվախալի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը, հայտնում է AS–ը։

Իսպանացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի մի շարք թիմեր, սակայն կոնկրետ առաջարկ չի եղել։ Այսպես թե այնպես, նա ցանկանում է հանդես գալ «Ռեալ Մադրիդի» կազմում։

2023/24 մրցաշրջանում պաշտպանը «Ռեալի» կազմում մասնակցելէ 42 հանդիպման, դարձել 7 գոլի և 5 ասիստի հեղինակ։